Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կասեցվելու մասին խոսք չկա, դասագրքերն ընդամենը ներկայացվել են փորձաքննության». ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ ռուսական կողմի դժգոհությանը

Նոյեմբեր 16,2023 18:45

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը թելեգրամում գրառում էր կատարել ՀՀ դպրոցներում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացը կասեցնելու մասին: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից հետեւյալը փոխանցեցին. «Ռուսական կողմի դասագրքերը սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության, որը ՀՀ օրենքի պահանջ է:

Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ  դպրոցներում կիրառվող դասագրքերը, մեթոդական ուղեցույցները եւ մնացած նյութերը պետք է անպայման փորձաքննություն անցնեն, որպեսզի հիմնավորվի դրանց համապատասխանությունը հանրակրթության չափորոշչին:

Տվյալ պարագայում խոսքը շուրջ 30 անուն դասագրքի մասին է, որոնք նախատեսված են ռուսերենով ուսուցմամբ դասարաններում կիրառության համար: Մենք հանրապետությունում ունենք  շուրջ 45 ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Անկախ նրանից, թե ինչ լեզվով է կատարվում ուսուցումը, պահանջները, ուսումնական ծրագրերի համար սահմանված են նույն վերջնարդյունքները, ուսումնական նույն նպատակները, հետեւաբար դրանք պետք է փորձաքննվեն: Բացի այդ՝ հաշվի առնվելով, որ Հանրակրթության նոր չափորոշիչն արդեն տեղայնացվել է այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում, բնականաբար համապատասխանությունը շատ կարեւոր է»:

ԿԳՄՍ նախարարությունից նաեւ փոխանցեցին. «Արգելվելու, կասեցվելու մասին խոսք չկա, ինչպես արդեն նշվեց, դասագրքերն ընդամենը ներկայացվել են փորձաքննության, ինչը հնարավորինս արագ կկազմակերպվի»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930