Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լավագույն առաջարկը. «UNLIM» հետվճարային՝ անսահմանափակ ինտերնետ ամսական 4500 դրամով

Նոյեմբեր 16,2023 17:57

2023 թ․ մայիսին Վիվա-ՄՏՍ-ը գործարկել «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է ամենասիրվածն ու պահանջվածն ընկերության ծառայությունների ցանկում։ Հաջողության գաղտնիքն ակնհայտ է՝ անսահմանափակ ինտերնետ՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միևնույն փաթեթում՝ առավել մատչելի սակագնով: «UNLIM»-ը նախատեսված է մեծ ծավալով ինտերնետ օգտագործողների  համար, ովքեր սիրում են ներբեռնել կամ վերբեռնել տեսանյութեր, օգտվում են տարբեր հավելվածներից, սոցիալական հարթակներից ու մեսինջերներից։ Այս սակագնային պլանի բաժանորդներն ամենից շատ օգտվում են, այսպես կոչված, «երջանկության սոցցանցից»՝ Instagram-ից, որտեղ շատ են տարածված reels-երը՝ կարճ, ժամանցային տեսանյութերը: Instagram-ին հաջորդում  են YouTube-ը, Facebook-ը, TikTok-ը և Telegram-ը:
Կանխավճարային սակագնային պլանի հաջողությամբ պայմանավորված՝ ընկերությունը հոկտեմբերի սկզբին գործարկել է «UNLIM» սակագնային պլանի նաև հետվճարային տարբերակը, որը, ինչպես և կանխավճարայինը, ներառում է անսահմանափակ ինտերնետ, 450 SMS ուղարկելու հնարավորություն և 450 րոպե՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո՝ լրացուցիչ 10 000 ներցանցային րոպե: Հետվճարային տարբերակում բաժանորդը հնարավորություն ունի օգտվելու սակագնային պլանի ներառումներից և վճարում կատարելու հաջորդ ամիս։ Սակագնային պլանի ամսավճարը 4500 դրամ է։

«Ներկայացնում ենք շուկայում մինչ այժմ գոյություն ունեցող լավագույն առաջարկը՝ ինտերնետից օգտվողների համար: Այս առաջարկով մեր բաժանորդները այլևս կարիք չունեն անընդհատ ստուգելու օգտագործած ինտերնետի ծավալը։ Թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային «UNLIM» սակագնային  պլաններով նրանք կարող են առանց մտահոգվելու դիտել ֆիլմեր, ներբեռնել և վերբեռնել մեծածավալ տեսանյութեր, լսել երաժշտություն, ազատ օգտվել խաղային, ժամանցային, կրթական, մասնագիտական, ֆինանսական հավելվածներից, իրականացնել ուղիղ եթերներ և շատ ավելին։

Ուրախալի է տեսնել, որ մեր աշխատանքը գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ու հատկապես՝ երիտասարդների», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հետվճարային «UNLIM»-ին միանալու համար անհրաժեշտ է ընդամենը անձնագրով կամ նույնականացման քարտով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, որտեղ ընկերության  աշխատակիցները սիրով կօգնեն անցում կատարել «UNLIM» սակագնային պլանին, նույնիսկ եթե դուք այլ օպերատորի բաժանորդ եք։

Ի դեպ, հետվճարային «Y», «Viva 2700», «Viva 3500» սակագնային պլանների բաժանորդները կարող են անցում կատարել «UNLIM» հետվճարային սակագնային պլանին առանց սպասարկման կենտրոն այցելելու, հետվճարային տարբերակը միջոցով, պարզապես ուղարկելով *198*4500# հրահանգը։ Անցումը իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:

Հետվճարային բաժանորդները փաթեթի հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո կարող են ակտիվացնել «+300 րոպե» խոսելաժամանակ տրամադրող փաթեթը «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ հավաքելով *303*2# հրահանգը։ Ակտիվացման գինը 500 դրամ է:

Ներբեռնեք «My Viva-MTS» հավելվածը ««Play Store»-ում։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930