Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն իր պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո է․ Գոգչյան

Նոյեմբեր 16,2023 17:46

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։

Նա նաշել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը. «Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով»։

Նրա տեղեկացմամբ՝ վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը։

«Մենք խնդրում ենք Երուսաղեմի ողջ քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներում կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է, որը ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930