ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի տելեգրամյան գրառումը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների կողմից բազմիցս դիմելու արդյունքում, Դաշնային խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել ավելի քան 50 հազար դասագրքի գնման և ռուսերեն ուսուցմամբ հայկական դպրոցներին անվճար փոխանցելու համար:
Նոյեմբերի 11-ին դասագրքերը հասել են Հայաստան, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներին, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։
Մեծ տագնապով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։
Կարդացեք նաև
Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ։
Ափսոս, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են մեր եղբայր հայ ժողովրդի տղաներն ու աղջիկները։
Բիշքեկում գտնվող մեր պատվիրակությունն այս հարցի մասին բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի առջեւ։
Հուսով ենք՝ բոլոր խոչընդոտները շուտով կվերացվեն։