Մեքսիկայում մեկնարկել է ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի յոթ մասնակից:
Գվադալահարայի մրցահարթակում մեդալների համար կպայքարեն 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, 76 կգ՝ Աննա Ամրոյանը, 81 կգ՝ Էմմա Պողոսյանը, 67 կգ՝ Գոռ Սահակյանը, 73 կգ՝ Մարտին Պողոսյանը, 89 կգ՝ Սուրեն Գրիգորյանը եւ 102 կգ՝ Գարիկ Կարապետյանը:
Ըստ նախնական պատվերների, մեր ծանրորդները լուրջ հավակնություններ կարող են ունենալ աշխարհի երիտասարդական առաջնությունում: Վաղն առաջինը մրցահարթակ մտնելու է Ալեքսանդրա Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ