Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով». Անատոլի Սիդորով

Նոյեմբեր 16,2023 16:55

«Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով: Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել, չեն եղել հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել: Անձամբ ես չեմ տեսել»,- այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Նա վստահեցրեց, որ կազմակերպության անդամների շրջանում որևէ խոսակցություն չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից. «Որեւէ մեկի մտքով նման բան չի անցնում։ Կարծում եմ, որ մեր իմաստուն պետությունների ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնք ապրում է Հայաստանի Հանրապետությունը»:

Հիշեցմանը, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ, իսկ նոյեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, բանախոսն արձագանքեց. «Ինչ վերաբերում է նրան, որ 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել, ապա երկրում ամեն տեսակի իրավիճակ կարող է ստեղծվել. մենք այստեղ որոշումներ չենք քննարկում: Բայց, միեւնույն ժամանակ, նրանք մասնակցում են օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը եւ մշտական կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը։ Ուստի, գործընթացն ընթանում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930