Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ աճպարարությունը մեզ համար անընդունելի է». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Նոյեմբեր 16,2023 16:49

«Խաղաղության պայմանագիրը կարող է այս տարվա վերջին ստորագրվել, եթե կա այդ ցանկությունը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ կա անվստահության մթնոլորտ. «Ադրբեջանական կողմն էլ է հարցնում՝ իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը 10 տարի հետո, 30 տարի հետո չի հարձակվելու մեզ վրա: Ինչո՞ւ եք մտածում, որ ադրբեջանական կողմը այդ մտավախությունը չունի: Ունեն եւ բարձրաձայնում են: Մենք այդ աշխատանքի մասին ենք խոսում, որը այս պահի դրությամբ դրական միտում ունի եւ ժամկետ ենք արդեն քննարկում լրագրողների հետ»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելու որոշմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ ՀԱՊԿ-ից ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, որտե՞ղ էին իրենք պատրաստ, որտե՞ղ էին գալու կանգնեին, որտե՞ղ էին գործողություններն անելու, եթե իրենք ասում են՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել: Ո՞նց թե չի խախտվել, Ջերմուկինը չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել: Եթե սահմանը ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը եւ ի՞նչն էր դիտարկելու: Այնպես որ, այդ աճպարարությունը մեզ համար անընդունելի է»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, բելառուս ու ղազախ զինվորները չէին գալու կռվեին մեր համար,եթե անգամ քաղաքական գնահատական չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930