ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաստորեն ԿԳՄՍ նախարարության ջանքերով գնում ենք դեպի ֆեյսբուքակրթության։ Պարզվում է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի առաջին մասի 40-րդ էջում կա մի շտրիխ կոդ, որը հղում է ինչ-որ ֆեյսբուքյան գրառման, որտեղ մասնավոր ինչ-որ կլինիկայի էջ է, պետության կողմից չվերահսկվող բովանդակությամբ։ Բա որ վաղը այդ էջի բովանդակությունը փոխվի՝ ո՞վ է պատասխանատու դրա համար… կամ միգուցե թաքնված գովազդ է…
Լավ, բա էդ ամբողջ կառավարությունում մի ադեկվատ մարդ չկա՞ր, որ էդ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունն ասեր էդ հարյուրավոր միլիոն դրամները, որ տվեցինք լուծարվող ընկերություններին, չէի՞ք կարող դրա փոխարեն ԿԳՄՍ-ի համար մի հատ սերվեր ստեղծել իր դատաբազայով, որտեղ կտեղադրվեին բոլոր դասագրքերի համար նախատեսվող թվայնացված նյութերը ու պետական վերահսկողության տակ կլինեին դրանք։
Էհ, քանի կա «գրդոնը», ո՞ւմ է պետք մտածելը։
Կարդացեք նաև
Հ.Գ. Եվ ասեմ՝ սա միակ նման հղումը չի նոր դասագրքերում։
Հ.Գ. 2. Եվ մի նկատառում էլ ԿԳՄՍՆ-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցումն ունի տարիքային սահմանափակում. սկսած 13 տարեկանից, մինչդեռ 2-րդ դասարանի աշակերտները սովորաբար 7 տարեկան են…