Լրահոս
Օրվա լրահոսը

Բորել. ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան բանակցություներին և խաղաղության պայմանագրի կնքմանը

Նոյեմբեր 16,2023 17:06

ԵՄ արտաքին քաղաքակության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության պայմանագրի կնքմանը։

«ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին, որի արդյունքում 100․500-ից ավելի ղարաբաղցի հայերի զանգվածային ելք է եղել։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական անխոչընդոտ մարդասիրական հասանելիությունը և օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց և Հայաստան եկած տեղահանվածներին։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիտորինգ՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերին։

ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի և ՀՀ խնդրանքով ակտիվացրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

Հայաստանին 15 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանին աջակցելու համար՝ անվտանգության, ժողովրդավարական ինստիտուտների կայունության, պետության հովանու տակ գտնվող տնտեսական և ներդրումային ծրագրերին։

Նայելով առաջ՝ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է իր ջանքերն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ բանակցությունների վերսկսմանը՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր», – ասված է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930