Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական համայնքը կենդանի վահան է կազմել՝ հորդորելով ազատել «Կովերի պարտեզի» տարածքը»

Նոյեմբեր 16,2023 15:43

Տարածվել է հաղորդագրություն՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզում» ընթացող իրադարձությունների վերաբերյալ:

🇮🇱Ըստ հաղորդագրության՝ «Xana» ընկերության մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը վերաբնակիչների ուղեկցությամբ ժամանել է «Կովերի պարտեզ», որից հետո քաղաքի հայ բնակիչները հավաքվել են այդտեղ: Դեպքի վայր են ժամանել նաև Իսրայելի ոստիկանության ուժերը և պաշտպանության բանակը, որից հետո վերաբնակիչները ցրվել են, և տեղում մնացել են մի քանիսը:

Նշվել է, որ Իսրայելի ոստիկանությունը 3 հայ երուսաղեմցու է ձերբակալել, որոնցից մեկն անչափահաս է:

Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է «Կովերի պարտեզում» մնալ
որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը այդ հատվածը յուրացնելն է: Ի պատասխան այս ամենի՝ հայկական համայնքը կենդանի վահան է կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել «Կովերի պարտեզի» տարածքը:

⚠️Հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930