Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից

Նոյեմբեր 16,2023 15:37

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից․ տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից․ «ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, նրա գործողություններն ու հայտարարությունները վնասում են տարածաշրջանի երկրների ջանքերին տրանսպորտային անվտանգության ոլորտում»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում ասվում է․

«Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Բաքուն նաև «անտեղի է համարում» ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Ադրբեջան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930