Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ-ում հերյուրանք է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հասցեին»

Նոյեմբեր 16,2023 15:29

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում մեկնաբանելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, թե Արցախի հարց ըստ էության 1996 թվականից գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել Հայաստանի հարց, ասաց. «Ես մի քանի անգամ ասել եւ հիմա կրկնում եմ: Այն, որ նրանք գրագետ չեն, դա բոլորը գիտեն: Բայց խնդիրն այն չէ, որ նրանք դա անգրագիտությունից են ասում: Իրենք դա ասում են այն սխեմաների շուրջ, որը թուրք-ադրբեջանական քաղաքական վերնախավը վաղուց անցկացնում էր եւ պնդում ու ամեն տեղ աշխատում էր, որ դա դառնա ընդհանուր մոտեցում: Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակ ուներ հստակ դիրքորոշում: Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայն էր դրան: Բայց քանի որ 1996 թվականին տեղի է ունեցել շատ խայտառակ իշխանազավթում, իսկ մենք գիտենք, որ 1996 թվականին նախագահական ընտրություններում առաջին նախագահը չի հաղթել եւ տեղի է ունեցել ՀՀՇ-ի եւ առաջին նախագահի կողմից իշխանազավթում, դրանից հետո այդ գաղափարը երբ դիտարկվել է Լիսաբոնում, դա եղել է Հայաստանի իշխանության ներկայացրած տարբերակը Բայց քանի որ այդքանից հետո նա, ըստ երևույթին, չէր կարող անվախ վերադառնալ Հայաստան, դրա համար ինքը դեմ է դուրս եկել»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս հայտարարությունը կոպիտ հերյուրանք է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հասցեին: «Այդ հարցերում, իրոք, անգրագետ անձնավորության կարծիքով նրանք բոլորը մասնակցել են ոչ թե Արցախի հարցի շուրջ բանակցության, այլ Հայաստանի հարցի: Կրկնում եմ, սա հերյուրանք է այն երեք երկրների հասցեին, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Դա անում են Եվրոպայում այսօր իշխանությունը ձեռքը վերցրած Բիլդերբերգի ակումբի ներկայացուցիչները՝ Ժոզեպ Բորել, Շարլ Միշել, Ուրսուլա ֆոն դեր Լայեն եւ մնացածները: Նրանք չեն ներկայացնում ոչ էլ Եվրոպայի շահերը: Նրանք ներկայացնում են աշխարհի ամենահարուստ եւ այդ առումով բարոյական պատկերացումներից հեռու խումբը, որը օր առաջ ուզում է ուղղակի ամբողջ աշխարհում տիրել եւ անել այն, ինչ իրենք են ուզում: Ճիշտ այնպես, ինչպես քպական մեկը, ըստ երեւույթին անդաստիարակ, որին հարցրել էին, թե ինչու դուք չեք գնում ՀԱՊԿ-ի նիստին, պատասխանել է. թե լավ են անում: Այդպիսի պատասխանը ներհատուկ է երես առած, անգրագետ, տափակ, թերհաս անձնավորություններին: Տեսեք, ԱԺ պատգամավորը չունի որեւէ կոռեկտ պատասխան: Սա է պատկերը: Եվ ոչ մեկը թող չսխալվի: Այդ խմբակցությունից որեւէ մեկը չի ասում որեւէ բան, որը համաձայնեցված չէ ամբողջ խմբակցության հետ:

Այսպիսով, մենք այսօր գործ ունենք ամբողջովին օրենքը ոտնահարող, իրավունքը բանի տեղ չդնող եւ միայն իր այն գործընկերների հետ, որոնք ներկայացնում են ոչ թե Եվրոպան, այլ փղային տոպրակները, խմբի հետ:

Մեզ զավթել են ներսից՝ 2018 թվականին: Եվ ովքեր շվշվացնում, կաթսաներին խփում, ցատկոտում էին, այդ ժամանակ բերել են իշխանության նրանց, ովքեր ունեին Արցախի հարցը զրոյացնելով, բռնակցելով Ադրբեջանին, հիմա Հայաստանի հարցը քննարկելու հստակ ծրագիր»,-ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930