Ermenihaber. Իրանի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում տեղի է ունեցել «սահմանային անվտանգություն» խորագրով հանդիպում:
Թուրքական պատվիրակության կազմում եղել են երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Թեքիրդաղի նահանգապետը, Քափըքյոյ նահանգի սահմանային անցակետի քաղաքացիական վարչության պետ Էյուփ Գյուրդալը, 2-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուրադ Շահինը, 5-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, մայոր Մեյմեդ Գյովջեն և Քոթուրի ու Բելեսորի սահմանային հանձնակատարները:
Հանդիպման ընթացքում սահմանային անվտանգության հարցերի քննարկմանը զուգահեռ ստորագրվել է հետագա համագործակցության մասին արձանագրություն: