Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է Արցախի ճակատագիրը». Անդրանիկ Թեւանյան

Նոյեմբեր 16,2023 14:57

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը. քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը:

Անդրանիկ Թեւանյանը նաեւ տեղեկացրեց, որ «Մայր Հայաստան» շարժման նպատակները չեն փոխվում. «Շատ ավելի վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է Արցախի ճակատագիրը: Այսինքն, այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականին Պրահայում, հոկտեմբերի 6-ին, ինչը հանգեցրեց փաստացի Արցախի հանձնմանը, նույնը տեղի է ունեցել Գրանադայում, այս տարի՝ հոկտեմբերի 5-ին եւ այն կեղծ թեզերը, թե «խաղաղության խաչմերուկի» է վերածվում Հայաստանը, շատ ավելի սարսափելի սցենար են նախատեսում մեր երկրի համար եւ բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական եւ հասարակական շերտերում, պետք է համախմբվեն՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար»:

Անդրանիկ Թեւանյան

Անդրանիկ Թեւանյանի դիտարկմամբ, շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ մարդիկ լավ չեն պատկերացնում գործընթացները, իշխանություններն էլ քարոզում են, թե լավ եղավ, որ Արցախը հանձնվեց, քանի որ դա Հայաստանին հնարավորություն ընձեռեց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ ձեւավորելու համար, իշխանության ձեռամբ ու դիտմամբ սարսափելի իրավիճակի են հասել հայ-ռուսական հարաբերությունները եւ այս իրավիճակում մեր երկիրը հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական շահերը: Եթե այս կերպ ամեն ինչ շարունակվի, Անդրանիկ Թեւանյանի կանխատեսմամբ, Հայաստան պետության գոյությանը շատ կարճ ժամանակ է մնացել:

Ի դեպ, շարժումը Երեւանում հետընտրական գրասենյակներ է բացում, որտեղ դաշինքի ավագանու անդամները կընդունեն քաղաքացիներին: Այսօր առաջին գրասենյակը բացվեց Էրեբունի համայնքում: Հանրապետության տարածքում նաեւ շարժման գրասենյակներ կհիմնադրվեն՝ շարժման ծրագիրը՝ իշխանափոխության վերաբերյալ կյանքի կոչելու նպատակով: Նաեւ՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ պետք է իրականացնեն:

Բանախոսը չի կիսում այն տեսակետը, որ ընտրություններով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Երեւանի ընտրությունների համատեքստում դիտարկելով հարցը՝ նկատում է, որ ՔՊ-ն Երեւանում, այնուհանդերձ, իշխանություն է «հայտնի հանգամանքների կամ ստվերային գործարքների արդյունքում»: Ամեն դեպքում, փողոցային գործընթացը նա չի բացառում, ավելին, կարծում է, որ բոլոր գործընթացները պետք է զուգահեռվեն՝ հանգեցնելով արտահերթ ընտրությունների իրավիճակի, քանի որ գործող խորհրդարանն իր մեծամասնությամբ ոչ լեգիտիմ է, քանի որ խաբել է ընտրողներին, հանձնել է Արցախը ու սպառնալիք է հանդիսանում նաեւ ՀՀ-ի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Հա, քո համար էլ, բնականաբար, Ռուբեն Վարդանյանինը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930