50 տարի աշխարհի մեծ բեմերում ներկայացնելով Հայաստանն ու հայերին հայկական երգարվեստի լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հոկտեմբերի 1-ին մեծ մենահամերգով կրկին հանդես եկավ Լոս Անջելեսի ամենամեծ՝ նախկինում Մայքրոսոֆթ, այժմ՝ Փիքոք համերգասրահում։
«Լեգենդը» խորագրով բացառիկ մենահամերգին արտիստը ներկայացրեց հին ու նոր երգեր, յուրաքանչյուր կատարումից առաջ հանդիսականին պատմելով երգի հետ կապված պատմություններ ու կարևոր դրվագներ՝ իր կյանքից ու ստեղծագործական գործունեությունից։
Երկարատև ընդմիջումից հետո Լոս Անջելեսի համերգասրահում կայացած մենահամերգը լեգենդը համարեց կայացած ու երկար սպասված, սակայն շեշտեց․ «Իհարկե, որպես արտիստ ես այսօր չէի կարող լիարժեք լինել՝ առանց լավագույն երաժիշտների նվագակցությամբ»։
Իսկ այդ երեկո, ողջ համերգային ծրագրի ընթացքում, Հարութ Փամբուկչյան լեգենդին նվագակցում էր հայ անվանի ու լավագույն երաժիշտներից կազմված նվագախումբը։ Նրանց թվում էին լեգենդար երաժիշտ, մաեստրո Խաչիկ Սահակյանը, երաժիշտներ Ավագ Մարգարյանը՝ բլուլ և զուռնա գործիքների նվագակցությամբ, կիթառահար Արթուր Սողոյանը, ինչպես նաև ստեղնաշարային գործիքների վարպետ, դաշնակահար Էդգար Հայրապետյանը։ Ինչպես Ձախ Հարութն է ասում՝ վերջին տարիներին Էդգարը դարձել է իր թալիսմանը, քանի որ գրեթե մշտապես Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող մենահամերգներն ընթանում են դաշնակահար, գործիքավորող Էդգար Հայրապետյանի նվագակցությամբ։
Կարդացեք նաև
Լուսինե ԴԱՎԹՅԱՆ