Այսօր լրագրողները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեցին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ահազանգը, որ բուժհաստատությունները քաղաքացիներից անօրինական գումարներ են պահանջում, չեն տրամադրում կտրոններ: Ավանեսյանը պատասխանեց. «Մենք մշտապես բաց ենք քննադատությանը, շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք բարձրացնում են այդ հարցերը, որոնք քաղաքացիներին հուզում են: Մենք մեզ հասած բողոքներով էլ, խորհրդարանի կողմից բարձրացված դեպքերով էլ իրավապահ մարմինների հետ միասին պիտի աշխատենք բացառելու նման դեպքերը»:
Հարցին՝ այսինքն, դեռեւս բուժհաստատություններում կոռուպցիա՞ կա՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ընդհանրապես երկրում դեռ բացառված չի կոռուպցիան, ցավոք սրտի եւ կան անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն»:
Հիշեցնենք,որ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ կոռուպցիան արմատախիլ են արել երկրից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ