Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգոստոսի 11-ից 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը չունի լիազորություններ, շարունակելը կարող է առաջացնել քրեաիրավական հետեւանքներ»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 16,2023 14:09

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 2023 թվականի օգոստոսի 11-ից այլեւս չունի լիազորություններ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երեկ Անդրանիկ Քոչարյանը գրավոր առձեռն փոխանցել է մեզ քննիչ հանձնաժողովի գործունեության լիազորությունների ժամկետի վերաբերյալ պատասխանը։ Հիմնավորումը հետեւյալն է՝ քանի որ ԱԺ քննիչ հանձնաժողովի պատգամավորները երկու տարվա ընթացքում ամեն տարի մեկ ամիս ժամկետով գտնվել են արձակուրդի մեջ, հետեւաբար, քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարաձգվում է։ Այսօր կուղարկենք նաեւ ձեզ, պարոն Սիմոնյան, այս հիմնավորման ապօրինի լինելու մասին համապատասխան գրությունը։ Ակնկալելու ենք, որպեսզի արձանագրեք, որ 2023 օգոստոսի 11-ից այս կողմ քննիչ հանձնաժողովն այլեւս չունի լիազորություններ։ Հակառակ դեպքում, այդ հիմնավորմամբ առաջ գնալը կարող է առաջացնել նաեւ քրեաիրավական հետեւանքներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե ի՞նչ մտահոգություն ունի ընդդիմությունը՝ կապված քննիչ հանձնաժողովի հետ։ «Հանձնաժողովը ստեղծվել է, ստեղծման օրվանից հանձնաժողովի սենյակ չեք մտել։ Չեք եկել, չեք մասնակցել, պարոն Սեյրան Օհանյանը ամեն թփի տակ, ամեն ծառի տակ «Իսկանդեր», «Տոչկա-Ու», անվճար զենք ասելով ման է գալիս, բա թող գար, մի հատ լսեր, հլա տենայինք՝ այդ հանձնաժողովի նիստերից հետո էլի «Իսկանդեր» էր ասելո՞ւ։ Գայիք, այդ ամեն ինչը լսեիք, հակափաստարկները ներկայացնեիք։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ձեր վախի պատճառը քննիչ հանձնաժողովի աշխատանքից, այս ձեր դեմարշը ինչի՞ հետ է կապված։ Կարո՞ղ է մամուլում պոտենցիալ հրավիրյալների անուն եք լսել, ինչ-որ բան կա։ Հիմա էլ ուշ չէ, քաղաքական հայտարարություն արեք, որ վերադառնում եք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, եկեք նստեք ու պատասխանեք այդ հարցերին, հարցեր տվեք ինքներդ»,- ասաց Ալեքսանյանը։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան նշեց․ «Մեր պահանջը Սահմանադրության եւ օրենքի պահանջները հարգելն է։ Սա է եղել եւ կա։ Եվ այսօր, երբ կուղարկենք ձեզ այդ գրությունը, պարոն Սիմոնյան, դուք այնտեղ կտեսնեք պատշաճ հիմնավորումները»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930