Կովսականում (Զանգելան) կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտի նախարարների 7-րդ հանդիպմանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է․
🗣 «Հավատում եմ, որ Զանգեզուրի կապուղու կյանքի կոչումը, որն ուղղակի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն է ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ողջ թյուրքական աշխարհը կապակցող կարևոր քայլ է լինելու։
Ադրբեջանի հետ սերտորեն աշխատում ենք, որպեսզի պահ առաջ ավարտին հասցվի այս գիծը՝ իր միացումներով, որից օգտվելու են տարածաշրջանի բոլոր երկրները»։