Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքի ընդգրկումն Ադրբեջանի «ազատագրված տարածքների ճանապարհային քարտեզում» կարող է խթան դառնալ Միջին միջանցքի զարգացման համար. Նաբիև

Նոյեմբեր 16,2023 13:36

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցք. զարգացման ազդակներ Զանգելանից» թեմայով միջազգային համաժողովում ասել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ընդգրկումն Ադրբեջանի «ազատագրված տարածքների ճանապարհային քարտեզում» կարող է խթան դառնալ Միջին միջանցքի զարգացման համար։ Նա նշել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը մեծ ներուժ ունի որպես Միջին միջանցքի մաս Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրումների ոլորտում:

🗣«Խորհրդային Միության տարիներին Զանգեզուրի միջանցքով փոխադրվում էր 7-12 մլն տոննա բեռ։ Բայց, ցավոք, Հայաստանը, ի հեճուկս եռակողմ հռչակագրի, վերջին երեք տարիների ընթացքում չի բացել միջանցքը։ Այնուամենայնիվ, միշտ կան այլընտրանքներ և այլ տարբերակ»,- ասել է Նաբիևը:

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930