Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում:
2014թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեություն
2016-2018թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ
2018-2021թթ.– ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ
V.2021-XI.2021թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ
2021-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ
IV.2023-XI.2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
ՀՀ քննչական կոմիտե