Լրահոս
Օրվա լրահոսը

Վախն ու ողբը դարձել է պետական քաղաքականության մաս. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 16,2023 12:52

Հայտարարություն հանցագործության մասին

Պատերազմից ավելի սարսափելի բան կա. դա պետության կողմից անձի կյանքի անվտանգության իրավունքի պաշտպանությունը թերի կատարումն է, որի իրավական հետևանքը անզեն մորթվելն է, որի ամենաթարմ օրինակը կիրառվեց արցախահայության նկատմամբ։

Աշխարհն այսօր պաշտոնապես չի բարձրաձայնում, սակայն, իրավամբ, չի ընկալում Հայաստանը որպես խաղաղասերի, այլ ընկալում է որպես անօգնական, վախկոտ, որտեղ վախն ու ողբը դարձել է պետական քաղաքականության մաս։ Անգամ հավատն է փոխարինվել վախով։ Բանը հասել է նրան, որ սարսափում են անցյալում տարած հաղթանակների հետևանքներից։

Աշխարհը պաշտոնապես չի հայտարարում, սակայն, իրավամբ, ցնցվել է քառասունչորսօրյա ողջ հայության միասնականությունից, հայ զինվորի սխրանքից, ով մերկ ձեռքերով դուրս եկավ իրենից տասնապատիկ շատ ու լավ զինված ոսոխի դեմ։

Այսօր իրար հերթ չտալով խոսում են դավաճանության, դասալքության մասին։

Այդ ինչպես պատահեց, որ ժողովուրդն անմնացորդ պայքարեց իր հողը պահելու համար, կրեց օպոզիցիոն ու պոզիցիոն քաղաքական էլիտայից ավելի շատ զրկանքներ, կորցրեց ամենաթանկը՝ սեփական զավակին, սակայն ասոցացվում է որպես ժեխ, անինքնասեր, կամազուրկ, զոմբի։

Թշնամի՞։ Իրավամբ, գլխավոր թշնամին այն լիազոր մարմինն է, որի գործողության կամ անգործության պատճառով փորձ է կատարվում զրկել քաղաքացուն հույսից, հավատից, սիրուց՝ տարբեր բարձր ամբիոններից քաղաքական վերլուծությունների արդյունքում փոխելով քաղաքացու գիտակցությունը, որ մեզանից ոչինչ կախված չի, մեր փոխարեն աշխարհի տերերն ամեն ինչ որոշել են։

Հայցում եմ՝

1.Անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ, տալ իրավաքրեական գնահատական այն ծրագրեր իրականացնող անձանց՝ պետական պաշտոնյաներ, հասարակական քաղաքական գործիչներ, բարեգործական անվան տակ տարբեր քարոզչություն իրականացնող անձինք, կրոնական կազմակերպություններ և այլն, որոնց գործողությունների կամ անգործության պատճառով մի ամբողջ ժողովրդից հարկադրաբար խլվեց բնական իրավունքի նորմ համարվող արժանապատվությունը։

2.Ուսումնասիրել բոլոր պաշտոնյաների՝ նախկին և ներկա, ձեռնարկել քրեական վարույթ և տալ իրավաքրեական գնահատական, ովքեր հանցագործ ճանապարհով խուսափել են զինվորական ծառայությունից։

Փաստաբան
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930