«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ Արաբկիրում՝ Մերգելյան այգում այս պահին հաստաբուն ծառերը բենզասղոցով հատում են, այգու ցեղասպանություն է։
Փոստանջյանը ֆեյսբուքում լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները այգում ծառահատման աշխատանքներ են անում։
Հիշեցնենք, որ այս պուրակում Երեւանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բարեկարգման աշխատանքներ էր սկսել, մի քանի կրպակներ ապամոնտաժեցին։
Կարդացեք նաև
Ըստ տեսանյութի՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Զարուհի Փոստանջյանից պահանջում է դուրս գալ այգուց եւ չխանգարել աշխատանքներին․ «Դուք պատրաստվեք, որ գլխավոր դենդրոլոգից ներողություն եք խնդրելու։ Դուք իրավունք չունեք առանց անձի թույլտվության նկարել։ Եթե չեմ սխալվում՝ դուք յանըմ իրավաբան եք, քաջություն ունեցեք հենց հիմա մարդկանցից ներողություն խնդրեք անպատվելու համար»։
Փոստանջյանն էլ տեսանյութում հայտարարում է, որ այգում իր վրա հարձակվել են։
Նա նշում է՝ կանաչ տերեւները վրան տասը հսկա ծառ են հատել։