Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի. Եռաբլուրի գործով որոշում է կայացվել. Վահան Հովհաննիսյան

Նոյեմբեր 16,2023 12:38

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել:

2022թ. սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։

Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով՝ քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։

Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն է ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը

1.Հրաձիգներ են

2.Հրաձիգ նռնականետորդներ և

3.Հրաձիգ գնդացրորդներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930