Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում դասավորած չեն, որ վերցնենք, դուրս գանք»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 16,2023 12:25

«Մեզ շատ են քննադատում այն բանի համար, որ պատշաճ հետեւողականությամբ երկրից թալանված միջոցները հետ չենք բերում։ Այս քննադատությունը հասկանալի է, բայց մյուս կողմից պետք է նկատեմ, որ թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում դասավորված չեն։ Այսինքն՝ չեն թալանել տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք վերցնենք, դուրս գանք»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս։ «Եվ բացի դա, թալանողները հո սկուտեղով չեն մատուցում, այլ ընդհակառակը՝ բոլոր հնարավոր ձեւերով դիմադրում են, այդ թվում՝ քաղաքական ձեւերով, այդ թվում՝ թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների եւ ամենատարբեր հարցերի հետեւում՝ այդ թվում՝ ներքաղաքական անկայունությունների հրահրման փորձերով»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ թալանվածը վերադարձնելը չի կարող լինել պետության իրավակարգի օրինականության հաշվին։

«Այս է պատճառը, որ մենք օրինական իրավական մեխանիզմներ ենք ստեղծել՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը։ Եվ մենք արդեն ունենք աղմկոտ վերադարձներ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ պետական բյուջեի եկամտային մասը 3 մլրդ դրամով ավելացվում է։ «Բա էդ փողերը օդի՞ց են ընկել։ Առնվազն դրանց մի մասը էն փողերն են, որ նախկինում չեն վճարվել որպես հարկ, մնացել են դարակներում կամ տարբեր պաշտոնյաների գրպաններ են մտել»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930