Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։
Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը և նշանակալի դեր կունենա մարդկանց միջև շփումների խթանման հարցում։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ առկա և հետագա համագործակցության, ինչպես նաև անվտանգային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն