Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն, Իսրայելը և ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում. Լուիս Մորենո Օկամպո. Alpha News

Նոյեմբեր 16,2023 11:37

Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Ալիևը նախ փորձում է՝ հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը։ Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ տեղակայում, մասնակի շրջափակելով Լաչինի միջանցքը, այնուհետև էսկալացնում է շրջափակումը։ Նա տեսավ, որ ոչինչ չպատահեց։ Այո, որոշ երկրների ղեկավարներ զանգեցին նրան, բայց ոչինչ չպատահեց։ Նա հիմար չէ, նա ստուգում է նրանց ռեակցիան»,- ասել է Օկամպոն։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել:

«Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա։ Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն։ Այն իր մասշտաբներով նման չէ հոլոքոսթին կամ Հայոց ցեղասպանությանը, բայց այն միևնույն է, ցեղասպանություն է, ինչպես Համասի հարձակումը Իսրայելի վրա։

Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույն է, ցեղասպանություն է։ Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին։ Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա»,- ընդգծել է Օկամպոն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930