Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վտանգը ժամանակին զգալու մեծ խնդիր ունենք. Սուրեն Սահակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2023 11:27

Այս ամռանը Մաշտոցի պուրակում մի շարք քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ վրան էին փորձում տեղադրել եւ մարդկանց կոչ էին անում՝ դուրս գալ փողոցային պայքարի: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանն այդ օրերին մեզ հետ զրույցում նշել էր, որ այսօրվա ընդդիմությունն ինքն է, եւ իր հետ պետք է հասարակությունը դուրս գա պայքարի: Սահակյանն ու իր համախոհները, պարզվում է, չեն հրաժարվել պայքարից: Երեկ «Զանգ» նախաձեռնությունը, որի անդամ է Սուրեն Սահակյանը, իր էջում հայտարարեց, որ պետք է վերադառնալ փողոցային պայքարի, ընդդեմ ստի եւ նվաստացման։ Մենք զրուցել ենք Սուրեն Սահակյանի հետ:

– Ըստ Ձեզ` հասարակությունն այսօր պատրա՞ստ է փողոցային պայքարի դուրս գալ: 2020 թվականից ի վեր մենք տեսնում ենք մի շարք ձախողված փողոցային պայքարի փորձեր:

– Անկախ նրանից՝ մեր հասարակությունը պատրաստ է պայքարի, թե ոչ, կարծում եմ, որ կրիտիկական վիճակ է Հայաստանում ստեղծվել: Այսօր ինչ-որ բան անելուն այլընտրանք չկա: Այս պարագայում` կա՛մ պայքարել, կա՛մ չլինել․ սա է իրականությունը: Եթե մարդիկ փողոց դուրս չգան, ոչ մի լավ բան չի կարող լինել, եւ ես Հայաստանի համար այդ պարագայում շատ վատ կանխատեսումներ ունեմ:

– Ի՞նչ կանխատեսումներ:

– Արեւմտյան Ադրբեջանի կոնցեպտը, Հայաստան ադրբեջանցիների վերադարձը… Նման քննարկումներ են, խնդիրը սա է: Մենք վտանգը ժամանակին զգալու մեծ խնդիր ունենք: Այսինքն` ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ, վտանգը մեր քթի տակ, մենք ոչինչ չենք անում: Արցախում էլ պատերազմից հինգ էր պակաս, բայց մարդիկ պաշտոնների համար կռիվ էին անում: Մենք չենք կարողանում փաստացի վտանգները ժամանակին զգալ ու դրանք կանխել: Եթե այդպես շարունակենք, մեր գործերը չեն կարող լավ լինել: Ուզենք, թե ոչ՝ պետք է փողոց դուրս գանք, պետք է փոխենք Հայաստանի քաղաքականությունը, պետք է այնպես անել, որ այն մեր երկրի առաջ ծառացած խնդիրներին առավել համահունչ դառնա:

– Ո՞րն է ձեր պայքարի նպատակը՝ իշխանափոխությո՞ւնը:

– Ոչ, իշխանափոխությունն ընդամենը փոքր բան է: Մենք ուզում ենք Հայաստանի քաղաքականությունը փոխվի, մենք ուզում ենք իրավունքներ զիջելու քաղաքականություն այլեւս չլինի, հենց դա է բերել անդադար կորուստների:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930