Բաքվի բռնապետը պահանջում է հանձնել Հայաստանից 8 գյուղ, հայտարարում է, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մյուսը 130 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձն է Հայաստան։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով, Ալիեւի նպատակն է՝ իր ժողովրդին բերել եւ բնակեցնել այն վայրերում, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, դրանք են՝ Վարդենիսը, Տավուշը, Երեւանը, Մասիսը։
Տավուշի մարզից ընտրված պատգամավորը, անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների թեմային, նշեց, որ շոշափվում է Խորհրդային Միության ժամանակ Տավուշում ադրբեջանցիներով բնակեցված Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի հարցը։ Դրանք Ազատամուտ համայնքի տարածքում են, դեպի Ղազախ տանող ճանապարհին։ Այդ ճանապարհի շարունակությունը աջ թեքվելով՝ գնում է դեպի Բերդ։ Հաջորդ պայմանական գյուղախումբը՝ Վերին եւ Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի գյուղախմբերն են, որոնք Հայաստան-Վրաստան տանող ճանապարհին են։ Ըստ Ադրբեջանի նշած կոորդինատների՝ այստեղ 7 կետով հատվում է միջպետական ճանապարհը։ Սա նշանակում է, որ եթե այս գյուղերը հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, հայ-վրացական միջպետական ճանապարհը կհայտնվի ադրբեջանցիների ձեռքում՝ նշեց Դանիելյանը։
Պատգամավորն ընդգծում է՝ Հայաստան մտնող գազամուղը նույնպես այդ ճանապարհով է անցնում։ Ըստ նրա՝ Վերին Ոսկեպարն ադրբեջանցիներին հանձնելու դեպքում, փաստորեն, սահմանամերձ է դառնում նաեւ Լոռու մարզը։ «Վերին Ոսկեպարին սահմանակից են Թեղուտի անտառները եւ հանքը։ Վտանգի տակ է դրվում նաեւ Տավուշի պաշտպանական համակարգը։ 30 տարուց ավելի Տավուշի համար հզոր պաշտպանական համակարգ է ստեղծվել, դա ամբողջությամբ կազմաքանդվում է։ Այս տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս հարձակումներ են գործել եւ չեն կարողացել ճեղքել պաշտպանական գիծը։ Այդ ենթադրյալ անկլավները հանձնելու դեպքում նոր բնագծեր ու սահմաններ են առաջանալու, ադրբեջանցիները գալու են կանգնեն ճանապարհների, ստրատեգիական դիրքերի վրա՝ փորձելով իրենց գերիշխող դիրքն ամրապնդել ու ահաբեկել տեղի բնակչությանը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: