Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սկզբանե զբաղված են եղել բացառապես հանրության աչքին «թոզ փչելով». «Փաստ»

Նոյեմբեր 16,2023 10:32

Հայաստանի գործող իշխանությունները ի սկզբանե զբաղված են եղել բացառապես հանրության աչքին «թոզ փչելով»: Բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, ոչ թե բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են կատարել անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտներում, այլ ընդամենը ծխածածկույթ են ստեղծել, որոնք նորանոր կորուստների ու պետության թուլացման պատճառ են դարձել ու դառնում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը ցուցադրականորեն կործանիչներ, ՀՕՊ համակարգեր էր գնում՝ ցույց տալով, թե Հայաստանը լիովին պաշտպանված է, 80-ականների զենքերի էտապին վերջ են դնում։ Իսկ նրա թիմակիցները ներկայացնում էին, թե այս սպառազինությունների ձեռք բերումը մի աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ։

Քաղաքացիներից շատերն էլ հավատում էին Փաշինյանի իշխանության հորինած առասպելներին։ Այդուհանդերձ, իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ այդ զենքերով ուղղակի չենք կարող հաջողության հասնել, մյուս կողմից էլ՝ օդը պաշտպանված չէ, քանի որ համապատասխան ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ կործանիչներն էլ գնվել են առանց հրթիռների։ Նույն կերպ էլ ողջ պատերազմի ընթացքում իշխանությունները քողարկում էին, որ ծանր պարտություն ենք կրում ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո քարոզչական նյութեր էին տարածում և մոլորեցնում հասարակությանը։ Իսկ պատերազմից երեք տարի անց ՀՀ իշխանությունները նոր ֆեյք օրակարգ ձևակերպեցին, թե Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանը չեն միջամտելու, քանի որ դրանով հարվածի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունը։ Ու սա այն դեպքում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքների որոշ մասն արդեն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Չմիջամտելու և կրավորական կեցվածքի արդյունքում կորցրեցինք Արցախը, որն ամբողջովին հայաթափվեց։

Հաջորդ կեղծ թեման վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» կոչված նախագծին։ Եթե նման նախագիծը իրատեսական լիներ, հիմա արդեն իրականացման փուլում կլիներ։ Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ -ի վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի չեն ցանկանում, այլ նպատակ են դրել ունենալ լիովին իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհ և իրենց ենթակա և թուլացած Հայաստան։ Իսկ վերջին փիառ արշավի փուչիկն էլ վերաբերում է նրան, որ տարբեր երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենքերի որոշ խմբաքանակներ են ձեռք բերում, ու մամուլում իշխանական փորձագիտական շրջանակներն այնքան են խոսում դրա մասին, որ կարող է նույնիսկ թյուր կարծիք ստեղծվել, թե մենք պաշտպանված ենք։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930