Իշխանության «արեւմտամետ» քարոզիչները բավականին բարդ վիճակում են հայտնվել: Մի կողմից, նրանք գովում են Փաշինյանին՝ իր իբր «արեւմտյան» վեկտորի համար: Բայց, մյուս կողմից, երբ վարչապետն ասում է, որ ոչ մի վեկտոր չի փոխում (այսինքն՝ պահպանվում է ռուսական վեկտորը), եւ ոչ մի տեղից (այսինքն՝ ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից) դուրս չի գալիս, այդ նույն քարոզիչները խնդրի առաջ են կանգնում:
Չփառաբանել իրենց առաջնորդին, կշտամբել, թե ինչու չի փոխում վեկտորը եւ ինչու դուրս չի գալիս նշված կազմակերպություններից, նրանք չեն կարող: Առավել ճկուն ուղեղ ունեցողներն ասում են մոտավորապես հետեւյալը. «Փաշինյանն այնքան իմաստուն է եւ շրջահայաց, որ իրականում ուզում է վեկտորը փոխել, բայց դրա մասին դեռեւս չի կարող հայտարարել: Սակայն մենք՝ որպես лица, ососбо приближенные к императору, ինսայդերական տեղեկություններ ունենք եւ հաստատ գիտենք՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը մենք կդառնանք ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ»:
Քանի որ այդ քարոզիչների մի մասը ներկայանում է որպես քաղաքագետ կամ փորձագետ, ես ինձ թույլ կտամ հիշեցնել այդ ուսյալ այրերին, որ հնարավոր չէ լինել միաժամանակ երկու (այս պատմական ժամանակաշրջանում՝ թշնամական) կազմակերպությունների անդամ: Այսինքն՝ օրինակ, ԵՄ անդամակցության դիմելու կամ անգամ՝ ասոցացման պայմանագիր կնքելու համար, պետք է սկզբից առնվազն դուրս գալ ԵԱՏՄ-ից:
Ես կառաջարկեի այդ գիտնականներին եւ բոլոր ընթերցողներին խորհել երեք հարցի մասին:
Կարդացեք նաև
1/ Այս վիճակում, երբ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, ԵԱՏՄ անդամությունը մեզ օգնո՞ւմ է, թե՞ վնասում:
2/ 2008 եւ 2022 թվականներին Ռուսաստանի ագրեսիայի զոհ դարձած Վրաստանն ու Ուկրաինան դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Որքանո՞վ են իրատեսական այդ երկրների (հատկապես՝ Վրաստանի) ակնկալիքները:
3/ Ո՞ր երկիրը ԵՄ-ի հետ ունի ավելի սերտ տնտեսական կապեր՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը:
Ինձ թվում է՝ մեզ նման ոչ մեծ պետության համար կարեւոր «զենք է» անկեղծությունը եւ հստակությունը: Օրինակ, պետք է կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից, կա՛մ մասնակցել այդ կազմակերպության գագաթաժողովներին: Թե չէ այդ բոլոր տվայտանքները եւ «նեղացած ժեստերը» գավառական թատրոնի տպավորություն են թողնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վարչապետին կառաջարկեմ այսպիսի դեպքերում օգտագործել իր իսկ թևավոր արտահայտությունը՝ իր իսկ ոճով. «Ըստ էության, մենք փոխում ենք վեկտորը 360 աստիճանով»:
Սովետը միավորել էր մեծ քանակությամբ մեզ նման փոքրաքանակ ժողովուրդներին եւ առանց այդ փոքրաքանակ ժողովուրդների հավաքական ուժի ոչ մի պատերազմ նա չէր հաղթի: Մի՞թե անպայման ավտորիտար կայսրություն է պետք, որ միավորի մեզ, մենք ի վիճակի չե՞նք հասկանալու, որ ուժը ոչ թե մեծին ապավինելու մեջ է, այլ մեզ նման մեր քաշային կարգի ժողովուրդների միավորման մեջ է: Եթե Արցախը ապավիներ ոչ թե մեր ախմախ կառավարությանը, այլ ապավիներ Շիրակին, Կոտայքին, Սյունիքին, Երեւանին եւ մյուսներին, նաեւ Ջավախքին, Լեզգիստանին ու Թալիշստանին, Օսեթիային, Աբխազիային, եւ ոչ թե նույն Վրաստանի կամ հատկապես Հյուսիսի ախմախ կառավարություններին, որոնք պետք է հասկացնեին, որ ձեր շահերը ռազմավարական են միայն ձեզ համար, մեզ համար ձեր շահերը մարտավարական նշանակություն ունեն: Թե ուզում ենք համագործակցել Ֆրանսիայի հետ, եկեք միավորվենք Վրաստանի հետ մի ռազմավարական դաշինքի մեջ, այդ ժամանակ մեր քաշն արդեն ավելի բարձր կլինի եւ մեր տված օգուտն էլ Ֆրանսիային՝ ավելի մեծ: Հայեր ջան, եկեք մի քիչ ոչստանդարտ մտածենք:
Անկեղծությունն ու ճշգրտությունն են, որ ենթադրում են գործողության պարզ սկզբունք՝ գործել ինքնուրույն, հիմնվելով սեփական շահերի վրա: Այն, ինչ ձեռնտու է պետությանը, ճիշտ է։ Օրինակ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Եվրամիության անդամության թեկնածու, բայց դա չի խանգարում սերտ և միլիարդավոր տնտեսական համագործակցություն ունենալ ՌԴ-ի հետ։ Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, սակայն դա չի խանգարում Հայաստանին զարգացնել սերտ տնտեսական համագործակցությունը նրա հետ։ Եվ դա արևմուտքում չի նյարդայնացնում, ընդհակառակը, հանգիստ է ընկալվում։ ՌԴ-նը Հայաստանի դաշնակիցն է, բայց դա նրան չխանգարեց զինել մեր թշնամուն։ Եվ նման հազարավոր օրինակներ կան ամբողջ աշխարհում։ Պետք չէ աշխարհը կամ-կամ սկզբունքով ընկալել սև-սպիտակ։ Վեկտորներ չկան, սա ռուս քարոզիչների կողմից տեղեկատվական տարածություն նետված կեղծ թեզ է։
Փոխաբերական իմաստով, որտեղ օգուտն է, այնտեղ է ուղղված այսպես կոչված «վեկտորը»: Մնացածը դատարկ շահարկումներ են։
Վաղուց ժամանակն է անջատել ռոմանտիզմը և միացնել հաշվիչը։ Ե՛վ արևմուտքում, և՛ արևելքում սա միակ լեզուն է, որը բոլորը հասկանում են:
Այդ ամէնը ճիշդ կը լինէր, եթէ Հայաստանը լիովին կազմուած ու կայացած, ամուր եւ զօրեղ, մարդավարի կերպով ղեկավարուած պետութիւն մը հանդիսանար: Եւ ոչ թէ՝ թելէ մը կախուած պետութեան վիժուկ մը, որ կը ջանայ անհուն անդունդի մը վրայով, մէկ թելի վրայ… քայլ առնել, նոյնիսկ պարել, քիչ մը մէկ կողմ քիչ մը միւս կողմ օրօրուելով, անկումին կողմը միայն անստոյգ պահելով:
* Իշխանության քարոզիչների * մեծ մասը, պարզապէս չեն հասկանում՝ Փաշինյանին ըսածներն ու որոշումները, միւս փոքրիկ մասն ալ, չի գիտեր լաւ բացատրել որեւէ բան (ինքն ալ, ի դէպ, ընդհանրապէս շատ վատ կերպով կը բացատրէ իր ոչ ըսել կ’ուզէ կամ մտածում է: )
Վեկտորը, չէ փոխուած: Սակայն քանի որ այդ վեկտորին Բեւեռը, գոնէ 2020ի աշունէն ի վեր, չի կատարում իր ամենաէական պարտականութիւնները չկատարեց ու չի կատարում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, ապա Հայաստանը հարկադրուած է ջանալ օգնութիւն հայցելու, հակառակ վետկորով: Թէ ոչ, ի՞նչ անի: Նստի ու ձեռնածալ սպասէ, որ Ռուսաստանը յիշէ այդ վեկտորը, եւ սկսի ըստ այնմ գործե՞լ, մի բա՞ն անել:
Հենց այն պահին որ Ռուսաստանը սկսի գործադրել իր տարրական – պաշտօնապէս գրուած եւ ստորագրուած – պարտաւորութիւնները՝ Հայաստանի նկատմամբ, նախկին ու նախնական վեկտորը դարձեալ կը դառնայ՝ բացառեալ:
Պարզ ու յստակ է, այս կեցուածքը:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. *Պետք է կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից, կա՛մ մասնակցել այդ կազմակերպության գագաթաժողովներին:* Ոչ, վերեւ պարզուած տրամաբանութեան լոյսին տակ: Առաջին անգամ ըլլալով, իր բացակայութեամբ՝ մէկ գագաթնաժողովի, Հայաստանը իր իրաւացի բողոքն է յայտնում, Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿի ծայրագոյն թերացումներուն նկատմամբ: Եթէ Փութինը դրանք էլ գոնէ կարենայ մի քիչ սրբագրել, Հայաստանի կը մնայ ՀԱՊԿի անդամ եւ կը մասնակցի դրա յաջորդ ժողովին: