Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ինչ արձանագրել եմ, իմ ժամանակն անցել է, բոլոր հարցերը ուղղեք իշխանության անդամներին, նրանք բոլոր հարցերի պատասխանն ունեն. Մովսես Հակոբյան

Նոյեմբեր 15,2023 23:35

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը պետական գաղտնիք է համարում զորակոչիկների մասին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնած տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ վերջին 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը 44.000 ից դարձել է 24.000 ու, ըստ պատգամավորի, դա ցածր ծնելիության հետ պայմանավորված չէ:

«Նման տեղեկություններ հայտնելը նայած թե ում է թույլատրվում, իշխանական պատգամավորներին թույլատրվում է»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Զորակոչիկների թվի կտրուկ նվազման հետեւանքների ու ռիսկերի մասին էլ, Հակոբյանի համոզմամբ, գիտեն միայն իշխանական պատգամավորները, ինչպես նաեւ պատճառները, թե ինչու պարտադիր ժամկետային ծառայության ենթակա երիտասարդները չեն ցանկանում ծառայել բանակում. «Իշխանական պատգամավորները ամեն ինչ գիտեն, իրենց ամեն ինչ թույլատրելի է հրապարակել, իրենցից հարցրեք»:

Մովսես Հակոբյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականին ու զբաղեցրել մինչեւ 2018 թվականը, նրանից հետաքրքրվեցինք՝ այդ ընթացքում ի՞նքն էլ է արձանագրել զորակոչիկների թվի նվազում, ի՞նչ խնդիրներ է արձանագրել, որոնց պատճառով ծառայությունից երիտասարդները հրաժարվում էին, ի պատասխան ասաց. «Ես ինչ արձանագրել եմ, իմ ժամանակն անցել է, հիմա նոր իշխանություններ կան, նոր մարդիկ, նոր ղեկավարման ձեւ, որն ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, բոլոր հարցերը ուղղեք իշխանության անդամներին, նրանք բոլոր հարցերի պատասխանն ունեն»:

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nonna says:

    Մոսին էլի իր ամպլուայի մեջ է, ասեք էս մմարդուն որ ՀՀ բոլոր զորակոչերի հստակ թիվը հրապարակվում է ամեն տարի ԱՄՆ ԿՀՎ վեբկայքում, կարող եք կարդալ ու տեսնել, որ վերջին 20 տարիների զորակոչի մասին ամեն ինչ կա գրած, թե թվային տվյալներ, թե ռազմական կարողություններ։ Էլ ինչ գաղտնիք եթե ԱՄՆ ԿՀՎ կայքում ամբողջը դրած է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930