Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ավելի կայուն ուղիներ գտնենք ՀՀ-ի ինքնակառավարման ապահովման համար և որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը, երբ նրանց 5-ամյա ժամկետը լրանա»․ Ջեյմս Օ-Բրայեն

Նոյեմբեր 15,2023 23:20

«2020-ի հրադադարի պայմանագրի հետևանքով՝ ռուսական զորքերը փաստացի վերահսկում են ՀՀ-ի երկու հիմնական սահմանային կետերը՝ մեկը օդանավակայանն է և մյուսը Ադրբեջանի հետ սահմանը»,- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը չունի վերահսկողություն այն բեռների հետ կապված, որոնք այդ ուղիներով են անցում։ Եվ նրա կարծիքով՝ նաև սա է պատճառը, որ հրատապ է Հայաստանի ինքնիշխանության և ինքնակառավարման ապահովման համար քայլերի ձեռնարկումը․ «Սա էլ ավելի հրատապ է դարձնում այն հարցը, որ մենք պետք է ավելի կայուն ուղիներ գտնենք Հայաստանի ինքնակառավարման ապահովման համար և որ ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը, երբ նրանց 5-ամյա ժամկետը լրանա։ Մենք սա կարող ենք անել, եթե խորապես ներգրավված լինենք խաղաղության պայմանագրի գործընթացներում, իսկ եթե մենք մի կողմ քաշվենք, Ռուսաստանը կշարունակի վերահսկել սահմանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930