Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում այսօր կայացել է «Ռեժիսուրան արդի թատրոնում և կինոյում» խորագրով միջազգային գիտաժողով։ Նիստին նախագահում էր Զարգացման գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը զեկուցեց «Շեղումներ (դեվիացիա) ռեժիսորական կանոնից արդի հայկական վավերագրական թատրոնում» թեմայով, իսկ ա.գ.թ., պրոֆեսոր Նարինե Սարգսյանը` «Երբ հանդիպում են թատրոնն ու կինոն (Նյու-Յորքի «Wooster group» թատերախմբի «Համլետ» ներկայացումը, ռեժ.` Էլիզաբեթ Լեկոմպտ, 2006), ա.գ.դ., պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը` «Արդի ֆրանսիական ռեժիսուրայի նախադրյալները. Արիանա Մնուշկին», ռեժիսոր, թարգմանիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը` «Արդի բեմադրիչը մեկնաբան, թե՞ հեղինակ», բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը` «Արդի թատրոնի և կինոյի ռեժիսուրայի խնդիրները «Հանդես» ժողովածուի հրապարակումներում», ա.գ.թ., դոցենտ Անուշ Ասլիբեկյանը` «Ստեֆան Բրոնշվեյգի ռեժիսորական տարաբնույթ դրսևորումները «Ինչպես ինձ ցանկանաս» և «Ուրախության օրեր» բեմադրություններում», ա.գ.թ. Նաիրա Շահվալադյանը` «Ռեժիսորական արվեստի նորագույն միտումները», ռեժիսոր, դերասանուհի, ՍաթեԱթղը թատերական միության նախագահ (Ֆրանսիա) Սաթե Խաչատրյանը` «Ժոել Պոմրա. Ֆրանսիական թատրոնի ժամանակակից դասականը», ԵԹԿՊԻ-ի հայցորդ Հայրապետ Հակոբյանը` «Ռեժիսուրան արդի տիկնիկային թատրոնում», Վովա Արզումանյանը` «Արդի ռեժիսուրայի մոտեցումները դրամատուրգիային», ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս Վանուհի Սեթոյանը` «Ավգուստո Բոալի ռեժիսուրան» թեմաներով զեկույցներով հանդես եկան։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ