Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն պետք է հստակ ուղերձ հղի նախագահ Ալիևին, որ ուժի կիրառումը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ ներառյալ Սյունիքը, կլինի ամբողջովին անընդունելի»․ Կոնգրեսական Քին

Նոյեմբեր 15,2023 22:50

«ԱՄՆ-ն պետք է հստակ ուղերձ հղի նախագահ Ալիևին, որ ուժի կիրառումը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ ներառյալ Սյունիքը, կլինի ամբողջովին անընդունելի»,-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ հայտարարեց կոնգրեսական Քինը։

Նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենին հարցրեց՝ ի՞նչ միջոցներ է ԱՄՆ վարչակազմը պատրաստվում կիրառել Բաքվի գործողությունների նկատմամբ, Ջեյմս Օ-Բրայենը պատասխանեց․ «Մենք շարունակաբար ահազանգել ենք, որ ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ մեզ համար ամբողջովին անընդունելի է։ Մենք ուշադրիր հետևում ենք զորքերի տեղաշարժին, մոնիտորինգ ենք իրականացնում նաև այլ մտադրությունների հետ կապված, որոնք կարող են Ադրբեջանի կողմից պլանավորվել»։

Ջեյմս Օ-Բրայենը շեշտեց՝ Ադրբեջանին հստակորեն զգուշացրել են՝ գործարար համագործակցության հնարավորություն չի լինի, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը կյանքի չի կոչվել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930