Ինչպես հայտնի է, Փաշինյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել ու հայտնել, որ չի մասնակցի ՀԱՊԿ-ի նիստին: Այսօր լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեցին՝ Փաշինյանը ի՞նչ է քննարկել Լուկաշենկոյի հետ եւ արտաքին քաղաքականության նման քայլերը քննարկվո՞ւմ են կառավարության անդամների հետ:
Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Այնքանով, որքանով պետք է քննարկվեն, իհարկե, քննարկվում են: Կոնկրետ խոսակցության մասին հիմա բնականաբար չենք կարող խոսել, բայց այն մասը, որը հրապարակված է, պատասխանեցի»:
Հարցին՝ դուք սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի անդամ եք, ինչո՞ւ այլեւս հանդիպումներ չեն լինում, վերջինը կարծես Տեղ գյուղինն է եղել՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Վերջինը եղել է հուլիսի 12-ին, ընթացակարգային հարցեր են քննարկվել: Նախեւառաջ պետք է ձեւաչափը եւ համագործակցության ձեւը պայմանավորվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ