Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է հանդիպում և նախագծի իրականացման շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։
«Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին միացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս համատեքստում երեք երկրների էլեկտրացանցերը իրար կմիացվեն էլեկտրահաղորդման գծով»,- մանրամասնել է իրանցի նախարարը։
Աղբյուր` Ermenihaber.am/Enerjigunlugu.net