Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը պատրաստվում է դատի տալ Դանի Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար

Նոյեմբեր 15,2023 21:12

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունն առ այն, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին փաստաբան Կլագսբալդից նամակ է ուղարկվել Arnon ընկերության փաստաբան Աբարբանելին, որում միանգամայն զրպարտչական հայտարարություն է արվել Գերաշնորհ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի հասցեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կորյուն եպիսկոպոսին վերագրվող կեղծ մեջբերման համաձայն՝ սրբազանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին Դանի Ռոթմանին է փոխանցել Հայկական Այգիների տարածքը։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին իսրայելական հանրահայտ լրատվամիջոցներից մեկը՝ Y-net-ը, հոդված է հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ զրպարտչական նամակին։

«Այն բանից հետո, երբ հայ համայնքի անդամները դիմեցին լրագրողին՝ բողոքելով հոդվածի միակողմանիությունից և լրագրողական ազնվության բացակայությունից, քանի որ լրատվամիջոցը երբեք չէր կապվել սրբազանի հետ՝ զրպարտչական հայտարարությունները հաստատելու կամ հերքելու համար, հոդվածը խմբագրվեց և զրպարտիչ հայտարարությունները հեռացվեցին։

Դանի Ռոթմանը, օգտագործելով շինծու հայտարարությունը, նույնպես բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որտեղ Կորյուն եպիսկոպոսը կանչվել է հետաքննության։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարում է, որ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանին վերագրվող բոլոր հայտարարությունները կեղծ են, և որ Դանի Ռոթմանը լիովին մտադիր է արատավորել Կորյուն եպիսկոպոսին։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Ռոթմանը 2023 թվականի նոյեմբերի 5-ին սրբազանի հետ խոսելու մի քանի փորձ է կատարել, այդուհանդերձ վերջինս ոչ մի անգամ խոսք չի փոխանակել նրա հետ»,- գրել է Գոգչյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետի տեղեկացմամբ՝ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը պատրաստվում է դատի տալ Ռոթմանին՝ իր բարի անունը վերականգնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930