«Փաստինֆո». Երևանը ցանկանում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից պահպանել տնտեսական շահը, բայց դրա հետ մեկտեղ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում, սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Գործընկերները դիմում են մեզ այդ ամենը պահպանելու համար (Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը․ խմբ.), իսկ իրենք այդ ընթացքում քայլեր են ձեռնարկում, մասնավորապես, անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները, անտեսում Ռուսաստանի շահերը։ Ի՞նչ է սա՝ երկու աթոռի վրա նստելու փո՞րձ։ «․․․» Եթե սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա այն առավել եւս ոչ մեկին լավ տեղ չի հասցրել», – ընդգծել է դիվանագետը։
Մոսկվան Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը եւ Կիեւի ռեժիմի հետ «բարեկամություն» հաստատելու նրա հանկարծակի փորձերը դիտարկում է որպես մեկ շղթայի օղակներ, հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը: Այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանի ստրկացմանը, իսկ Արևմուտքի գործողությունները Երևանի նկատմամբ կապված են ուկրաինական ուղղությամբ քաղաքականության ձախողումների հետ։