Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական միջանցքը, որը քննարկվում է, այդտեղ ակնհայտ է Թուրքիայի տնտեսական շահը, բայց այս տարրը խաղաղության նախկին բանակցություններում առկա չէր»․ Ջեյմս Օ-Բրայեն

Նոյեմբեր 15,2023 20:33

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի  ներկայացուցիչ տիկին Տիտուսն առաջարկեց քննարկումներում ընդգծել Թուրքիայի գործոնը։ Հարցրեց՝ Թուրքիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ խաղաղության գործընթացում, այդ քննարկումներում, ինչպես նաև մտահոգություն հայտնեց, որ ԱՄՆ-ն նաև սպառազինություն է վաճառում Թուրքիային։

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենը, սպառազինության վաճառքի հետ կապված հարցի առիթով նշեց՝ իրականացվում են մոնիտորինգային գործընթացներ, և երբեք չի տեսել անօրինականության հետ կապված որևէ նշում։ Այնուհետև հավելեց, որ այս առումով Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ անդամ երկիր թափանցիկ են աշխատում․ «Երբ մենք խոսում ենք Թուրքիայի ներգրավմամբ խաղաղության գործընթացի մասին, պետք է հստակ ամրագրենք, որ Թուրքիան ունի բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, բայց կան նաև մի շարք այլ տարրեր։

ՀՀ-ի հետ հարաբերություններում մենք հույս ունենք, որ կլինեն բարելավումներ։ Եվ մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանը ավելի է մոտենում Արևմուտքին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, այստեղ ևս կան որոշ տարրեր։ Թուրքիայի կառավարությունն ի վիճակի է իր անունից խոսել, բայց ես ուզում եմ երկու շեշտադրում կատարել։ Այս տնտեսական միջանցքը, որը քննարկվում է, Կենտրոնական Ասիայից դեպի Հայաստան, Ադրբեջան, այնուհետև Թուրքիա, այստեղ ակնհայտ է Թուրքիայի տնտեսական շահը։ Սա մի տարր է, որը խաղաղության նախկին բանակցություններում գոյություն չուներ»։

Ջեյմս Օ-Բրայենը միևնույն ժամանակ կարևորեց Թուրքիայի դերակատարությունը, կառուցողական ներգրավվածությունը բանակցություններում և քննարկումներում․ «Նախագահ Ալիևը կհասկանա, որ ինքը միայնակ չէ իր որոշումների կայացման հարցում, բայց իր՝ երկարաժամկետ գործընկերոջ հետ։ Եվ սա այն դերակատարությունն է, որը կարող է Թուրքիան ունենալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930