Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ծեծելով տանջել են, վիրավորել, հետո տեսախցիկի առջև վիրակապել ձեռքս ու կոնֆետ հյուրասիրել. MediaHub

Նոյեմբեր 15,2023 17:50

Արցախի Ներքին Սզնեք գյուղում ադրբեջանցիների վայրագությունների ու բնակիչների խոշտանգումների մասին MediaHub-ը շատ է գրել։

Մավրիկ Փաշայանը գյուղի տարհանման ժամանակ հաշմանդամության պատճառով չի կարողացել ոտքով հասնել Ստեփանակերտ։ Իր հորեղբոր, համագյուղացի մի քանի տարեց տղամարդկանց ու 80-ամյա Նուրվարդի հետ թաքնվել էր անտառում։ Առանց սննդի ու ջրի մնացել են 3 օր, օգնության են սպասել այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները նրանց հանդիպել ու կտտանքների են ենթարկել։

Մավրիկը MediaHub-ին պատմեց, որ իրեն ծեծել են, հրազենից վիրավորել, Նուրվարդին ծաղրել ու նվաստացրել, հետո իրեն տարել Շուշի։ Մյուսների մասին հստակ տեղեկություն չունի, գիտի, որ ոչ բոլորին են վերադարձրել։ Ենթադրում է, որ տարեց տղամարդիկ մահացած կլինեն։

«Շուշիում ինձ ստիպել են վիրավոր ձեռքերով գետնին հրում վարժություն անել, մի ոտքի վրա կանգնել։ Դա ինձ համար շատ դժվար էր, ես վիրավոր վիճակում էի, իսկ ադրբեջանցիները ծիծաղում էին ինձ վրա։ Ծեծելուց չէին հանգստանում, անընդհատ խփում էին, անգամ կրծքավանդակիս են քացով հարվածել, շունչս կտրվում էր արդեն։ Ամբողջ մարմինս ցավում էր, վերքս վիրակապված չէր։ Նման իրավիճակում ավելի լավ է մեռնել, քան ապրել»,- պատմում է 45-ամյա արցախցի տղամարդը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել են, որ Մավրիկը գերության մեջ է, իսկ ադրբեջանցիները խնամքով փաթաթում են նրա վիրավոր ձեռքը։ «Հենց նրանք են վիրավորել ձեռքս, ինձ տանջել են, հետո միացրել տեսախցիկը, կոնֆետ հյուրասիրել, սրսկել ու նկարել, իբր՝ «տեսեք-տեսեք, մարդասեր ենք»»,- հիշում է այդ կեղծ մարդասիրությունը Մավրիկը:

Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930