Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ասել ենք՝ չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 15,2023 18:30

«Խաղաղության խաչմերուկ նախագծի ամենակարեւոր գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ կերպով ցույց տանք՝ ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնել»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց․ «Տարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել։ Եվ այդ բառի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են եղել։ Մենք դրել ենք մեր պարամետրերը, եւ երեք տարվա ընթացքում մեր խոսակցությունն այդ պարամետրերից դուրս մի միլիմետր չի եղել։ Այսինքն՝ սա ոչ թե նոր բան է, այլ վերջին երեք տարիների ընթացքում մեր դիրքորոշումների, քննարկումների եւ պայմանավորվածությունների արտահայտություն է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անվտանգություն ասելիս՝ պետք է ավելի լայն նայել։ «Իհարկե, որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ բանակը, զինված ուժերը շատ կարեւոր են անվտանգության համար։ Բայց ես էլի եմ ասում, որ աշխարհում մեկ, երկու, գուցե երեք, գուցե մեկ ձեռքի վրա կարելի է հաշվել այն երկրների թիվը, ովքեր միայն իրենց բանակի  միջոցով ու շնորհիվ կարող են իրենք իրենց անվտանգությունն ապահովել։ Այսինքն՝ մենք անվտանգությունը պետք է ավելի լայն կոնտեքստում նայենք։ Խաղաղության օրակարգն ու «խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին է։ Եվ անվտանգության այն մոդելը, որը մենք կիրառել են եւ որի արդյունքում պրոբլեմներ ենք ունեցել, այդ մոդելը գիտե՞ք որն է՝ աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել, մատ ենք թափ տվել։ Մեզ հարցրել են՝ էս ինչի՞ հաշվին եք տենց մատ թափ տալիս, ասել ենք՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած։

Հետո, երբ պահը եկել է, որ պետք է դա արտահայտվեր, ասել են՝ գիտեք, ոնց որ թե այսօր զանգի ենք սպասում, չենք կարող ձեզ ոչ մի բան ասենք։ Այս ընկալման փոփոխությունը շատ կարեւոր է։ Այսօր աշխարհում շատ քիչ զարգացած երկրներ կան, որ միայն զենքով իրենց անվտանգությունը կարող են ապահովել։ Անվտանգությունն ապահովում են շատ ավելի լայն համատեքստում, տնտեսությունով, մշակույթով, կոմունիկացիաներով, փոխադարձ կախվածություններով։ Եվ «խաղաղության խաչմերուկն» իրականում դրա մասին է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930