Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Վահան Մարտունի Վիրաբյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի մայիսի 2-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2013թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեություն
2011-2013թթ. – ՀՀ ՊՆ 55292 զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ.– ՀՀ ՊՆ 55696 զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
X-XII.2014թթ.– ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2014-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ՀՀ քննչական կոմիտե