Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և Շվեյցարիան աջակցում են Հայաստանում գտնվող փախստականներին

Նոյեմբեր 15,2023 17:44

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Շվեյցարիայի կառավարության կողմից 500,610 ֆրանսիական ֆրանկի (մոտ 555,000 ԱՄՆ դոլար) ներդրումը` աջակցելու հազարավոր փախստական ընտանիքներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանում: Շվեյցարիայի Զարգացման Գործակալության (ՇԶԳ) միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ, որը Շվեյցարիան տրամադրում էր նոյեմբերի 1-ից, նախատեսված է հումանիտար օգնություն ցուցաբերել առավել կարիքավորներին:

«Շվեյցարիայի ներդրումը կօգնի ՊՀԾ-ին լուծել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակություն հաստատած փախստականների հրատապ կարիքները՝ հնարավորություն տալով մեզ տրամադրել ինչպես անհրաժեշտ պարենային օգնություն, այնպես էլ նույնչափ անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն»,- ասել է ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը կարիքավորներին աջակցելու իրենց հանձնառության համար:

«Առավելապես, մենք շատ գոհ ենք, որ այս աջակցությունը, թեև այն կյանքի հեռանկարների վերականգնման ավելի երկարաժամկետ տեսլականի մի մասն է, կարող է տրամադրվել առանց մեծ ուշացման», – նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ` Վերներ Թութը, ով նաև պատասխանատու է Հայաստանում Շվեյցարական համագործակցության ծրագրի համար ։

Այս նախաձեռնությունը համահունչ է ՊՀԾ-ի ընթացիկ ծրագրի՝«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» հետ և ունի երկկողմանի մոտեցում. առաջինը, որը կենտրոնացած է սննդի անմիջական կարիքների գնահատման և բավարարման վրա, իսկ երկրորդը, որը նպատակ ունի խթանել փախստականների ինտեգրումը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:

Ավելի քան 100,600 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստանել Հայաստանում, երբ իրավիճակը սրվեց անցած սեպտեմբերին։ Նրանք բոլորն էլ բախվում են լուրջ մարտահրավերների՝ ապահովելու հիմնական կարիքները, ներառյալ սնունդն ու հոգեբանական աջակցությունը՝ տրավման և սթրեսը հաղթահարելու համար։

ՊՀԾ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող և՛ ազգային, և՛ միջազգային գործընկերների հետ՝ կառավարության ջանքերին աջակցելու և բնակչությանը պարենային արդյունավետ օժանդակությամբ ապահովելու նպատակով:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից։

ՊՀԾ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930