Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Ազատյանը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ

Նոյեմբեր 15,2023 17:23

 Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։

ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական և միջազգային կառույցներում:

Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին և զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում:

ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է Բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ:

Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930