Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճի Կտուց կղզու մոտակայքում ջրի տակ անցած հնագույն ճանապարհը

Նոյեմբեր 15,2023 17:07

Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածքում գտնվող հայկական Վան քաղաքի ափերը ողողող Վանա լճում, որը Թուրքիայի վերահսկողության տակ է անցել 1923-ին` Լոզանի պայմանագրով, կա շուրջ 1 կմ երկարությամբ, կղզին ցամաքի հետ կապող հնագույն ճանապարհ:

Նոյեմբերի 14-ին Վանա լճի 4 կղզիներից մեկի՝ Կտուցի շրջակայքում հայտնաբերված ճանապարհի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության օպերատիվ նկարահանող խումբը:

Օպերատիվ նկարահանման ընթացքում ջրի տակ մնացած ճանապարհով անցել է Վան քաղաքի դայվինգի դպրոցի ջրասուզակներից մեկը:

Նշենք նաև, որ Կտուց կղզու վրա կանգուն է հայկական «Կտուց անապատի համալիրը», որն ըստ տարբեր աղբյուրների՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930