Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապես գրված են որոշումներ, դրանք ունեն բացառապես քաղաքական հիմք». Տիգրան Աբրահամյանը՝ Նարեկ Մալյանի գործի մասին

Նոյեմբեր 15,2023 16:43

«Իշխանությունն ամեն տարի հայտարարում է, որ գնում է խաղաղության ճանապարհով, մի տարի դրան ասում են՝ «խաղաղության դարաշրջան», մի տարի՝ «խաղաղության խաչմերուկ: Բայց փաստը ո՞րն է․ հայրենազրկում, Արցախի հանձնում, ՀՀ-ի տարբեր բնակավայրերը թշնամուն փոխանցել․․․ Եթե առաջնորդվենք, այն հայտարարությամբ, որն իշխանությունն է հնչեցնում, բնականաբար, կապրենք այլ իրականության մեջ։ Փաստն այն է, նաեւ Մալյանի գործը հստակ ցույց է տալիս, որ միայն անունն է դատարան, կամ՝ դատավոր, քննիչ։ Նախապես գրված են որոշումներ, դրանք ունեն բացառապես քաղաքական հիմք»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործին:

Հիշեցնենք, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավոր Սուսաննա Գզոգյանն այսօր որոշում կայացրեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգել 3 ամսով։ Նման միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազը՝ պահանջելով շարունակական կալանք կիրառել:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ այլ՝ ոչ հնչեղություն ստացած գործերով կանքի տակ գտնվողների խնդրին՝ հավելելով, որ բազմաթիվ մարդիկ են այսօր կալանավորված, որոնց մասին չի էլ խոսվում: Քրեակատարողական հիմնարկներ իր տարբեր այցերի ժամանակ, բազմաթիվ նման դեպքեր է բացահայտել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Մալյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը անարդար է համարում նաեւ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930