ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ կառավարության առաջիկա տարվա անելիքն առավելապես ուղղված է լինելու Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի եւ բնակարանային խնդիրների լուծմանը։
«Առանձնահատուկ որոշում է պահանջում բնակարանային ապահովման հարցը, որի ուղղության աշխատանքներ են տարվում։ Այս հարցում լուծումներն ամենադժվարն են եւ պահանջում են շրջահայեցություն։ Սա բյուջետային ծախսերի տեսանկյունից ամենադժվար լուծելի հարցն է, եւ արդյունավետ լուծում գտնելու նպատակով մենք խորհրդակցում ենք ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բարեգործական եւ հասարակական մի շարք փորձառու կազմակերպությունների հետ։ Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում նախատեսում ենք ամփոփել այս կարեւոր խնդրի վերաբերյալ բոլոր գաղափարները եւ կորոշակիացնենք մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրի լուծման վերաբերյալ որոշումները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի բյուջեն ունի բավարար պաշար՝ վերոնշյալ ծրագրերի ամենակարեւոր անելիքները ֆինանսավորելու համար։ «Սակայն մենք նաեւ սպասվող մեծ աշխատանք ունենք միջազգային մեր գործընկերների հետ՝ լրացուցիչ ֆինանսական աջակցության մեխանիզմներ գտնելու եւ տեղահանված մեր հայրենակիցներին լայն լուծումներ առաջարկելու ուղղությամբ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ