Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան․ «Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը՝ ինչ Հայաստանին»

Նոյեմբեր 15,2023 16:05

«Մեր հողերի մասին տարիներով հետապնդած երազանքից հետո Հայաստանը դաս քաղեց ղարաբաղյան պատերազմում ու իր տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Հետևաբար ավելի ուժեղ ու ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- այսօր Թուրքիայի խորհրդարանում ասել է Էրդողանը` ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող խմբակցության հետ հանդիպմանը, հայտնում է «Ազատություն»-ը։

«Հայոց ցեղասպանության փաստը հերքողը չպետք է մեզ բարոյականություն թելադրի»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի Քնեսեթի ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ անդրադառնալով Իսրայելի՝ ահաբեկչական պետություն լինելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններին:

«Մերձավոր Արևելքում չեն հարգում նրանց, ովքեր չեն հարգում իրենք իրենց։ Էրդողանն անցել է ողջամտության սահմանները։ Նրա գործողություններն ու արտահայտություններն աննկատ չեն կարող մնալ»,- ինչպես նշում է 168.am-ը, ասել է Լապիդը։

Իսրայելցի քաղաքական գործիչն ասել է, որ եթե իր կուսակցությունը ստանձնի իշխանությունը, ապա առաջին գործը, որ կանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է։

Լապիդը նաև նշել է, որ իշխանություն ստանձնելու դեպքում «կթաղեր» Թուրքիայի հետ գազամուղի գաղափարը, կաջակցեր Անկախ Քրդստանի ձևավորմանը՝ աջակցելով քրդերին:

Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ևս ռազմավարական սխալ է եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930