Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումը շարունակվում է. Թադևոս Ավետիսյան

Նոյեմբեր 15,2023 15:25

2023թ հունվարհոկտեմբեր ամիսների պաշտոնական տվյալները ստորև․

1Ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածի ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։

2Ընդհանուրի շուրջ 30 տոկոսը կազմող հիմնական ուղղության՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 51 տոկոսով։ Մասնավորապես

ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագիր՝ թերակատարումը 67 տոկոս,

ոռոգման համակարգի առողջացման ծրագիր՝ թերակատարումը 62,5 տոկոս,

կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում՝ թերակատարումը 83,5 տոկոս,

գետերի և հեղեղատարների ամրացման և մաքրման ծրագիր՝ թերակատարումը 95 տոկոս,

փոքր և միջին ջրամբարների կառուցում՝ թերակատարումը 76 տոկոս։

Փաստորեն, նորից հույսները Սևանա լճից լրացուցիչ ջրառն է՝ խորացող բոլոր բնապահպանական հետևանքներով։

Հաջորդը՝ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի թերակատարումը 50 տոկոս է, իսկ էներգաարդյունավետության ծրագրինը՝ 98 տոկոս։

3Առողջապահության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 60 տոկոսով։

4Էկոնոմիկայի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 64 տոկոսով։

5Շրջակա միջավայրի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 61 տոկոսով։

6Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 79 տոկոսով։

7Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 49 տոկոսով։

8Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների բարելավման կապիտալ ծախսերը թերակատարվել են 56 տոկոսով։

9Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 60 տոկոսով։

10Քաղաքաշինության կոմիտեի կապիտալ ծախսերը թերակատարվել են 75 տոկոսով։

11Իսկ օրվա իշխանության հենասյունը հանդիսացող ՀՀ ոստիկանության կապիտալ ծախսերի թերակատարումն էապես ցածր է՝ ընդամենը 38 տոկոս։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930