Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Երեկ կայացած չորրորդ տուրում Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց թիմերը հերթական հաղթանակն են տոնել:
Մեր տղաները 3:1 հաշվով առավելության հեն հասել Իսրայելի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանը մեկական միավոր են վաստակել, իսկ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի:
Այս հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային 7,0 միավորով բաժանում է 1-ից 3-րդ տեղերը Գերմանիայի եւ Լեհաստանի հետ: Այսօր կայանալիք հինգերորդ տուրում միմյանց դեմ խաղալու են Հայաստանն ու Գերմանիան:
Հայաստան-Շվեյցարիա կանանց դիմակայությունում մեր աղջիկներն արձանագրեցին 3,5:0,5 հաշիվ: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը բաժանել է միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյան եւ Սուսաննա Գաբոյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
Կարդացեք նաև
Այսօր կայանալիք հինգերորդ տուրից առաջ, որտեղ մեր աղջիկները խաղալու են առաջատար Ֆրանսիայի հետ, Հայաստանի կանանց հավաքականը թիմային 6,0 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ